Ոստիկանությունը կրակոցներից հետո ուժեղացրել է Կապիտոլիումի հսկողությունը

18:17 • 14.06.17

Կապիտոլիումի ոստիկանությունը՝ ԱՄՆ կոնգրեսի հսկողության համար պատասխանատու հատուկ ստորաբաժանումն ուժեղացրել է կոնգրեսի շենքերի համալիրի հսկողությունը: Այդ մասին ասված է ստորաբաժանման հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Կապիտոլիումի ոստիկանությունն ապահովել է ոստիկանության մասշտաբային ներկայություն Կապիտոլիումի ողջ համալիրում»,- ասված է հայտարարությունում:


Ավելի վաղ տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Ալեքսանդրիա քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է հինգ մարդ: Հաղորդվել է, որ վիրավորների թվում է եղել նաև ներկայացուցիչների պալատում հանրապետականների խորհրդակցության համակարգող Սթիվ Սքալիզը: