Ռուսաստանին հաղթելու մասին խոսակցությունները զուտ երազանքներ են. Պուտին

09:40 • 14.06.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում պատմել է, որ «հաղթված Ռուսաստանի» մասին խոսակցությունները զուտ երազանքներ են:

«Ոմանք երազում են, ոմանք էլ ցանկանում են մտածել, որ Պուտինի Ռուսաստանին հաղթել են: Դա նրանց երազանքն է, որը չի համապատասխանում իրականությանը: Նրանք, ովքեր գրում են նման բաներ, շատ լավ գիտեն այդ մասին»,-ասել է Պուտինը՝ նկատի ունենալով ամերիկյան Foreign Policy հանդեսի «Putin\'s Russia: Down But Not Out» («Պուտինի Ռուսաստանը հաղթված է, բայց խաղից դուրս չէ») խորագիրը:

Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակիչները տարբեր կարծիքներ ունեն Ռուսաստանի վերաբերյալ:

Հավելենք, որ Պուտինի հետ ծավալուն հարցազրույցի հիման վրա օսկարակիր ռեժիսորը պատրաստվում է ֆիլմ նկարահանել: