Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ: 












