ԱՄՆ Պետքարտուղարը Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը Քաթարի շուրջ

05:06 • 14.06.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդիպել է Սաուդյան Արաբիայի իր գործընկեր Ադել ալ-Ջուբեիրի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Քաթարի ու Պարսից Ծոցի երկրների ճգնաժամը։ 


Թիլերսոնը հաստատել է իրավիճակի դեէսկալացիայի ու կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, իսկ ալ Ջուբեիրն իր հերթին ընդգծել է, որ պետք է ամբողջությամբ կենտրոնանալ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի վրա։

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտնել է նաև, որ Քաթարը բնավ շրջափակման մեջ չէ: «Կատարի ծովային նավահանգիստներն ու օդանավակայանները բաց են։ Մենք արգելել ենք նրանց օգտվել մեր սեփական օդային և ջրային տարածքից, ինչը բնականաբար մեր ինքնիշխան իրավունքն է»,- հայտնել է ալ Ջուբեիրին: