Տաջիկստանի նախագահն իր դստերը պարգևատրել է արդարադատության մարմիններում ամենաբարձր կոչումով

18:40 • 14.06.17

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն իր 39-ամյա դստերը պարգևատրել է արդարադատության պետական խորհրդականի կոչումով, որն ամենաբարձրն է արդարադատության և դատխազության մարմիններում: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ազատություն ռադիոկայանի» տաջիկական ծառայությանը:


Ծառայության տեղեկություններով՝ հրամանագիրը ստորագրվել է դեռ այս տարվա մայիսի 25-ին, սակայն հանրապետության նախագահի կայքում այդ մասին մինչ այժմ հաղորդագրություններ չկային:


2016 թվականին Օզոդա Ռահմոնը նշանակվել էր նախագահի աշխատակազմի ղեկավար՝ զբաղեցնելով առաջին փոխվարչապետից հետո կարևորությամբ երկրորդ պաշտոնը:  


2017 թվականի մարտին Օզոդա Ռահմոնն ընդգրկվել է BBC բրիտանական հեռուստառադիոընկերության վարկածով աշխարհի ամենահաջողակ 100 կանանց ցանկում: