15 մետրանոց տորթ, հատուկ հյուրեր, թե՞ շքեղ տոնահանդես. ԶԼՄ-ները հայտնում են` ինչպես է Թրամփը նշելու իր 71-ամյակը

21:33 • 14.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր 71-րդ տարեդարձը չորեքշաբթի նշելու է ընտանիքի անդամների հետ միասին, որոնց միացել են կրտսեր որդին` 11-ամյա Բրենոնը և Մելանյա Թրանփը, որոնք նախօրեին են ժամանել Վաշինգտոն:

Ինչպես գրում է The Washington Post-ը, քիչ բան է հայտնի նախագահի ծննդյան տոնակատարության մասին: Պարբերականի տվյալներով` իր 42-րդ տարեդարձին, որը Թրամփը նշել է իր կազինոներից մեկում, «15 մետր երկարությամբ նավ է տեղադրվել»:

1996-ին Թրամփի հոբելյանին «հսկայական շոկոլադե տորթ են մատուցել, որը զարդարված է Թրամփին պատկանող բոլոր շինությունների պատկերներով և Թրամփի`սուպերմենի կոստյումով կերպարով»:

 2005-ին իր 59-ամյա տարեդարձի տոնակատարությանը հրավիրված է եղել «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալի աստղ Պամելա Անդերսոնը, իսկ Թրամփը փչել է 15 մետր երկարությամբ տորթի մոմերը:

Հունիսի 14-ին Դոնալդ Թրամփը նշում է իր 71-ամյակը: