Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի. հարցում

14:20 • 14.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը շաբաթական կտրվածքով նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի: Այդ մասին վկայում են Gallup International հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տվյալները:


Հունիսի 11-ի տվյալներով՝ ամերիկացիների 58 տոկոսը դժգոհ է Թրամփի աշխատանքից: Ապրիլ-մայիսին այդ ցուցանիշը կազմել է 50-56 տոկոս:


Սպիտակ տան ղեկավարի գործունեությանը հավանություն է տվել միայն հարցման մասնակիցների 37 տոկոսը: Ապրիլ-մայիսին անցկացված համանման հետազոտությունների տվյալներով՝  Թրամփին աջակցում էր ամերիկացիների 39-42 տոկոսը:


Հարցումն անցկացվել է հունիսի 5-11-ը, մասնակցել է ավելի քան 3.500 մարդ։