Հոլանդացի ձկնորսները երկու գլխանի դելֆին են բռնել (լուսանկար)

20:04 • 14.06.17

Հոլանդացի ձկնորսները Հյուսիսային ծովում պատահաբար բռնել են երկգլխանի դելֆին և լուսանկարել նրան՝ կադրերը փոխանցելով գիտնականներին: Այս մասին հայտնում է New Scientist գիտական ամսագրի կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի վերջին Հենք Թանիսը և նրա ընկերները ձուկ են որսացել Հյուսիսային ծովում՝ Նիդերլանդների ափից մոտ 30 կմ հեռավորության վրա: Ձկնորսական ցանցը ջրից հանելով նրանք հայտնաբերել են երկու գլխանի դելֆին, որը ունեցել է երեք աչք, մեկ մարմին ու նորմալ քանակով վերջույթներ և օրգաններ:

Ձկնորսները վախեցել են արտասովոր կենդանուց և շպրտել այն ծով՝ կարծելով, որ ԵՄ և Հոլանդիայի օրենքներով այսպիսի ձկներին բռնելն ապօրինի է:

Նշվում է, որ ձկնորսները մի քանի տասնյակ լուսանկարներ են արել և գիտնականներին ցույց տվել այդ կադրերը, որոնք հրապարակվել են Deinsea ամսագրում: