ԱՄՆ-ն երկրորդ ռազմաբազան է ստեղծում Սիրիայում. Reuters
ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Հորդանանի հետ սահմանային շրջանում տեղակայված «Սիրիական ազատ բանակ» զինված ընդդիմադիր խմբավորման ներկայացուցչին:
Հորդանանի հետ սահմանային Էթ-Թանֆա շրջանում է տեղակայված ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող ռազմական կոալիցիայի բազան, որն աջակցում է ընդդիմության զորամիավորումներին «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Սիրիական ընդդիմադիր զորամիավորման ներկայացուցչի խոսքով` ամերիկյան ուժերն իրենց սկզբնական դիրքից տեղափոխվել են, որպեսզի ռազմական բազա ստեղծեն 60-70 կմ հեռավորությամբ գտնվող սիրիական Էս-Զաֆկայում, ուր տեղափոխում են HIMARS հեռահար հրթիռների համալիրները:










