Ընտրվել են Եվրոպայի ամենամատչելի ուղղություններն ամառային հանգստի համար
Զբոսաշրջային առցանց ուղեցույցներից մեկը կազմել է մեկշաբաթյա ամառային հանգստի համար նախատեված ամենամատչելի ուղղությունների ցանկը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, կայքի փորձագետները համեմատել են Եվրոպայում երկու ուղղությամբ ավիատոմսերի, չորսաստղանի հյուրանոցում բնակության, էկոնոմ դասի մեքենայի վարձակալության արժեքները:
Ամենաբյուջետային ուղղությունների տասնյակը առաջին հորիզոնականն զբաղեցրել է Պրահան: Չեխիայի մայրաքաղաքում մեկ շաբաթյա հանգիստ կարելի է անցկացնել 56 351 ռուբլիով (մոտ 450 000 դրամ): Երկրորդ տեղում է հունական Սալոնիկ կղզին, իսկ երրորդում` իսպանական Վալենսիան:
Առաջատար տասնյակում են ընդգրկվել նաև Բեռլինը, Մյունխենը, Լարնական, Աթենքը, Միլանը, Ռոդոսը և Ռոդոսը:










