ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է Ֆրանսիայում և Նիդեռլանդներում կայացած ընտրություններին միջամտելու համար

11:26 • 14.06.17

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սենատում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է Նիդեռլանդներում և Ֆրանսիայում կայացած ընտրություններին, գրում է gazeta.ru-ն:

«Կարծում եմ՝ այո՛»,-ասել է պետքարտուղարը՝ պատասխանելով սենատորներից մեկի համապատասխան հարցին:

Բացի այդ, Թիլերսոնը համաձայնել է սենատորներից մեկի հետ այն հարցում, որ Ռուսաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ին թուլացած տեսնելու մեջ:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանը չի միջամտել որևէ երկրի ընտրություններին: