Վիրջինայում բեյսբոլի մարզումների ժամանակ անհայտ անձը կրակ է բացել կոնգրեսականների ուղղությամբ
ԱՄՆ Վիրջինիա նահանգում գտնվող Ալեքսանդրիա քաղաքում (Վաշինգտոնից 11 կիլոմետր հարավ) անհայտ անձը բեյսբոլի մարզումների ժամանակ կրակ է բացել կոնգրեսականների ուղղությամբ՝ վիրավորելով մի քանի հոգու, հայտնում է ABC News-ը:
Վիրավորների թվում են Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցության համակարգող Սթիվ Սքալիզը, մի քանի օգնական, ինչպես նաև՝ իրավապահներ:
Հաղորդվում է, որ զինված տղամարդն արձակել է ավելի քան 50 կրակոց: Ոստիկանները նրան ձերբակալել են:
Դեպքը տեղի է ունեցել Կոնգրեսի անդամների մասնակցությամբ բարեգործական բեյսբոլի խաղի մարզումների ժամանակ:
Սթիվ Սքալիզը











