Ծնվել են Բեյոնսեի և Ջեյ Զիի երկվորյակները. աղբյուր

03:21 • 15.06.17

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ծնվեցին երկրորդ հանրահայտ աստղային զույգի երկվորյակները: Ջորջ և Ամալ Քլունիների զույգ երեխաների ծննդյան լուրից հետո, այժմ էլ հայտնի դարձավ, որ լույս աշխարհ է եկել Ջեյ Զիի և Բեյոնսեի զույգը՝ տղա և աղջիկ:


Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նման տեղեկությունը չի հերքվել աստղային զույգի կողմից:


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Բեյոնսեի և Ջեյ Զիի առաջնեկը՝ Բլյու Այվին, ևս պատրաստվում է ներկա գտնվել ծննդաբերությանը, որպեսզի հետո, ըստ ծնողների, ավելի քիչ խանդի փոքրիկներին: