Թրամփի դեմ նոր հետաքննություն է սկսվել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային նոր հետաքննություն է սկսվել, որի շրջանակում իշխանությունները պետք է պարզեն, թե արդյոք ԱՄՆ ղեկավարը խոչընդոտել է իր նախընտրական շտաբի ու Ռուսաստանի միջև հավանական կապերի հետաքննությամբ զբաղվող հատուկ խորհրդի աշխատանքին:
Ինչպես նշում է The Guardian-ը, ի սկզբանե իշխանությունները հետաքննում էին նոյեմբերին կայացած նախագական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հավանականությունը:
Պարբերականը նկատում է, որ այժմ սև ամպեր են կուտակվում նաև Թրամփի գլխին, որը փորձել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիին համոզել վերջ տալ համապատասխան հետաքննությանը՝ նշելով, որ դա իր համար հավելյալ խնդիրներ է ստեղծում:
Այժմ հետաքննությունը վարող մարմինները պատրաստվում են հարցաքննել ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության նախկին 3 աշխատակցի, որոնց Թրամփն աշխատանքից հեռացրել էր ՌԴ ենթադրյալ միջամտության սկանդալի ֆոնին:
Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում առ այն, որ Թրամփը պատրաստվում է Կոնգրեսի օգնությամբ փակել այդ հատուկ խորհուրդը:










