Երևանի Օհանովի փողոցում ավտովթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
16:27 • 15.06.17
Հունիսի 14-ին` ժամը 20.15-ին, Երևանի Օհանովի փողոցի թիվ 8/1 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, ավտովթարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1956 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










