Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են մարդատար Газель-ը, Mercedes-ն ու ВАЗ 21102-ը. Shamshyan.com
Հունիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 55-ամյա Գագիկ Դումանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2870 Տ համարանիշի թիվ 47 համարի երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի, 54-ամյա Կարեն Գազարյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 34 ԼR 069 համարանիշի և 19-ամյա Սարգիս Կազախյանի վարած Mercedes մակնիշի 01 ՕT 019 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի հետևանքով ВАЗ 21102-ը գլխիվայր շրջվել է, վրայից էլ պոկվել է գազաբալոնը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրուոմ։










