Սերգեյ Բեզռուկովը պատմել է` ինչ ենթադրություն է արել Պուտինին տված հարցից հետո
ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզռուկովը հայտնել է, թե ինչ ենթադրություն է արել նախագահ Վլադիմիր Պուտինին տված հարցից և վերջինիս պատասխանից հետո:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ՌԴ նախագահին ուղղված հարցերի «ուղիղ գծի» ժամանակ Բեզռուկովը հարց է տվել Ալեքսեյ Ուչիտելի «Մատիլդա» ֆիլմի մասին` հետաքրքրվելով, թե ինչու են փորձում արգելել ժապավենը, որը դեռ ոչ ոք չի տեսել:
Երկրի ղեկավարը պատասխանել է, որ Ռուսաստանը մեծ և բարդ երկիր է, որում տարբեր հայացքներ ու գնահատականներ ունեցող բազմաթիվ մարդիկ կան: Պուտինն ընդգծել է, որ տարբեր ժամանակներում ցարական ընտանիքի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, և այն էլ առավել կոշտ, քան Ուչիտելի ֆիլմն է:
Բեզռուկովը հույս է հայտնել, որ այն, ինչ այսօր կատարվում է «Մատիլդա» ֆիլմի շուրջ, չի կրկնվի:










