Բրյուսելի միջազգային օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է հրդեհի պատճառով (լուսանկարներ)
Բրյուսելի միջազգային օդանավակայանի աշխատանքն առավոտյան մոտ ժամը 5-ից ամբողջությամբ դադարեցվել է հրդեհի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բելգիական լրատվամիջոցներին:
«Հրդեհը, էլեկտրականության ամբողջական անջատումը և որպես արդյունք համակարգչային խափանումը կաթվածահար են արել ազգային օդանավակայանի աշխատանքը»,- ասված է հաղորդագրությունում:
Ականատեսները պատմել են RTL հեռուստառադիոընկերությանը, որ չվերթներ չեն իրականացվել, ուղևորները չեն կարողացել մտնել շենք:
Ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվել է։













