Չինաստանում պայթյուն է որոտացել մանկապարտեզներից մեկի դարպասների մոտ
15:40 • 15.06.17
Չինաստանի արևելքում գտնվող Ցզյանսու նահանգի Սյույչժոու քաղաքի մանկապարտեզներից մեկի դարպասների մոտ պայթյուն է որոտացել, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Առայժմ հստակ տեղեկություններ չեն հաղորդվում զոհերի կամ տուժածների մասին, սակայն ըստ ականատեսների՝ կան տուժածներ։
Դեպքի վայր են շտապել արտակարգ ծառայությունների խմբերը։
Placeholder










