Եվրամիությունը փարիզյան համաձայնագրի մասին նոր բանակցություն չի վարի. Ժան-Կլոդ Յունկեր

02:17 • 15.06.17

Դուրս գալով կլիմայի շուրջ Փարիզյան համաձայնագրից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է գլոբալ տաքացման դեպ պայքարից, հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, փոխանցում է Euroactive-ը։

Ըստ Յունկերի՝ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ որոշումը շատ ավելին է, քան զուտ վատ իրադարձություն։


«Դա նշանակում է հրաժարվել միասին բռնած գործից, որն ուղղված է Երկիր մոլորակի փրկությանը»,- հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ ԵՄ-ն նոր բանակցություններ չի անցկացնի Փարիզյան համաձայնագրի շուրջ։