Մեծ Բրիտանիայում կովերը ոտնատակ են տվել միլիոնատիրոջը. նա մահացել է
Մեծ Բրիտանիայի Արևելյան Սասեքս կոմսությունում կատաղած կովերը հարձակվել են Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, գործարար Բրայան Բելհաուսի վրա ու ոտնատակ տվել նրան:
Ինչպես հայտնում է The Independent-ը, 80-ամյա միլիոնատերը մահացել է ստացած բազմաթիվ վնասվածքներից:
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդն անցնելիս է եղել գյուղական եկեղեցու կողքով, երբ նրա վրա հարձակվել է կատաղած կովերի հոտը:
Տեղի բնակիչները, լսելով Բելհաուսի գոռոցը, շտապօգնություն ու ոստիկանություն են կանչել: Սակայն դեպքի վայր հասած բժիշկներին չի հաջողվել փրկել ծերունուն:
Հայտնի է, որ Բելհաուսը երկար տարիներ դասավանդել է Օքսֆորդում և ուներ պրոֆեսորի կոչում: Նա նաև հայտնի էր որպես Powderject դեղագործական ընկերության հիմնադիրներից մեկը:










