Չինաստանում շունը «կերակրող-մայր» է դարձել վագրի լքված ձագերի համար (լուսանկարներ)
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են առանց սնունդի մնացած գազանիկների խնամքը վստահել այգու տարածքում ապրող շանը, որը վերջերս էր ձագ ունեցել: Կենդանին, թվում է, մեծ սիրով է կերակրում վագրի ձագերին իր երկու ձագերի հետ միասին:
Երկու ոսկեգույն և երկու սպիտակ վագրը կարող էին մնալ առանց սննդի, քանի որ հունիսին նրանց լույս աշխարհ բերած երկու վագրուհիները հրաժարվում էին հոգ տանել իրենց ձագերի մասին:
Նշվում է, որ ոսկեգույն վագրերը պատկանում են անհետացող ցեղատեսակներին: Սպիտակ վագրերը ևս հազվագյուտ են համարվում:













