«Սևան» ՔԿՀ–ում կալանավորի հանձնուքի սուրճի մեջ հայտնաբերել են սպիտակ բյուրեղանման մանր հատիկներ

10:03 • 15.06.17

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օրերս օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ  Վ. Կ-ի անվամբ քաղաքացի Ն. Ս.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 416 գրամ աղացած սուրճի մեջ հայտնաբերել են սպիտակ բյուրեղանման մանր հատիկներ:

Հունիսի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ա.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 22 հատ տրիֆտազին, 22 հատ ամինազին, 2 հատ ազալեպցին և 11 հատ ազալեպցինի նմանվող դեղահաբի կտորներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, առգրավվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: