Մալայզիական ռազմական ինքնաթիռը կորել է ռադարներից
Մալայզիայի թագավորական օդուժի ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Այդ մասին հայտնում է Channel News Asia-ը՝ վկայակոչելով ռազմական ուժերի հայտարարությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը դուրս է եկել Կուանտան քաղաքի ավիաբազայից տեղի ժամանակով ժամը 11:00-ին:
Կես ժամ անց կորել է դրա հետ կապը Փահանգ և Տերենգանու նահանգների սահմանի մոտակայքում:
Այժմ իրականացվում են որոնողափրկարարական գործողություններ:










