Նյու Յորքում հազարավոր մեղուներ արգելափակել են երկնաքերի մուտքը (տեսանյութ)
ԱՄՆ-ում 20 000 մեղվից բաղկացած պարսը փակել էր Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում գտնվող Vox Media շենքի մուտքը:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, պատահարի տեսանյութը ֆեյսբուքյան էջում հրապարկել է Verge Science լրատվական պորտալը: Հրապարակումից հետո հոլովակը ժամերի ընթացքում դիտել են ավելի քան 233 000 անգամ:
Աղբյուրի տվյալներով` մեղուները հետևել են իրենց թագուհուն, որը բնակության նոր վայր է փնտրելիս եղել Նյու Յորքում տիրող շոգերի պատճառով: Իրավիճակը հարթել են մեղվապահները, որոնք կառուցի պատին հայտնված մեղուներին տեղավորել են հատուկ արկղերի մեջ:










