Նյու Յորքի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ամբոխին
Նյու Յորքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անցորդներին, ինչի հետևանքով 10 մարդ է տուժել:
Ինչպես տեղեկացնում է New York Daily News-ը, պատահարը տեղի է ունեցել Մանհեթենի խաչմերուկներից մեկում: Անհայտ անձը արտաճանապարհայինով ընթացել է հավաքված ամբոխի ուղղությամբ:
Տուժածներից մեկին հոսպիտալացրել են, մյուսներին բժիշկները տեղում են օգնություն ցույց տվել:
Դեռևս պարզ չէ` արդյոք նյույորքյան ոստիկանությունը հետաքննությո՞ւն է սկսելու վարորդի նկատմամբ, թե ոչ:
Հիշեցնենք, որ նմանօրինակ դեպք Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում տեղի էր ունեցել մայիսի կեսերին, երբ 20 մարդ էր տուժել, այդ թվում կոմայի մեջ հայտնված կանադահայ Ելենա Ավետիսյանը:










