Փարիզում հարձակման է ենթարկվել էներգետիկայի նախկին նախարարը

15:11 • 15.06.17

Փարիզում հարձակման է ենթարկվել էներգետիկայի և էկոլոգիական հարցերի նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Նատալի Կոսցյուշկո Մորիզեն, այս մասին հաղորդում է BFMTV-ն։

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի այն հատվածում, որտեղ հանրապետականների կուսակցության անդամ Մորիզեն իրականացնում էր իր քարոզարշավը։

Աղբյուրը նշում է, որ նրան է մոտեցել անծանոթ տղամարդ, վիրավորել ու փորձել հարվածել։ Նախկին նախարարը տատանվելով ընկել է գետնին և հարվածել գլուխը։ Մինչ բժիշկների ժամանումը Մորիզեն գտնվել է անգիտակից վիճակում։

Կին քաղաքական գործչի վրա հարձակված անձը փախուստի է դիմել և կորել տեսադաշտից մոտակա մետրոկայարանի հատվածում։