Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը մահացել է

16:31 • 15.06.17

Հունիսի 14-ին՝ ժամը 2.55-ին, «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 165-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1983 թ. ծնված Արսեն Մխոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, կատարվում է քննություն: