Պուտինը պատմել է երկրորդ թոռան ծնվելու մասին

14:26 • 15.06.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ պատմել է իր երեխաների ու թոռների մասին:


«Ես չեմ ցանկանում, որ նրանք արտոնյալ մեծանան, ես ցանկանում եմ, որ նրանք ապրեն շարքային կյանքով»,- պատմել է ՌԴ նախագահը:


Նրա խոսքով՝ իր դուստրերն ապրում են Ռուսաստանում՝ Մոսկվայում: Նրանք զբաղվում են գիտությամբ և կրթությամբ:


«Վերջերս երկրորդ թոռս է ծնվել»,- հավելել է Պուտինը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում խոսել է անձնական կյանքից:

Սթոունը հարցրել է, թե արդյոք ՌԴ ղեկավարը սիրում է թոռներին, ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ շատ է սիրում նրանց ու ափսոսում է, որ բավականաչափ ժամանակ չունի նրանց հետ խաղալու համար:

Նշենք, որ Պուտինն ունի 2 դուստր, որոնց անձնական կյանքի բոլոր մանրամասները թաքցվում են մամուլից: