Պուտինի ավանդական «ուղիղ կապը» ռուսաստանցիների հետ ավարտվել է. նա պատասխանել է մոտ 70 հարցի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապը» ռուսաստանցիների հետ ավարտվել է։ Նա պատասխանել է երկրի բնակիչների մոտ 70 հարցի, հայտնում է ТАСС-ը:
Միջոցառումը տևել է 3 ժամ 56 րոպե: Անցած տարի միջոցառումը տևել է 3 ժամ 40 րոպե:
Սա արդեն 15-րդ «ուղիղ գիծն» էր: Բնակիչների հետ շփման այս ձևաչափը սկսել է կիրառվել Պուտինի պաշտոնավարման առաջին ժամկետում: Առաջին «ուղիղ գիծը» տեղի է ունեցել 2001 թվականի դեկտեմբերի 24-ին, 14-րդը՝ 2016 թվականի ապրիլի 14-ին:
Հարցերի մեծ մասը վերաբերել է սոցիալական խնդիրներին, առողջապահությանը, աշխատավարձերին:










