Սան Ֆրանցիսկոյում հրաձգության հետևանքով զոհերի թիվը 5-ի է հասել

02:45 • 15.06.17

Սան Ֆրանցիսկոյում UPS ընկերությունում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի՝ այդ թվում հրաձիգը։ Ոստիկանության տվյալներով, հրաձիգը ընկերության աշխատակիցն է եղել, նա ատրճանակով զինված էր ու դրանով էլ հենց ինքնասպան է եղել, տեղեկացնում է The Independent-ը:


Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել United Parcel Service ընկերության տարածքում: Ոստիկանական գործողությունների արդյունքում կրակ բացողը վնասազերծվել է:


Միջադեպի առնչությամբ ստուգումներ են կատարվում: Ոստիկանությունը քաղաքացիներին զգուշացրել է խուսափել դեպքի վայրին մոտենալուց: