Երևանում երիտասարդ աղջիկն իրեն ցած է նետել 8-րդ հարկից
Հունիսի 14-ին՝ երեկոյան ժամը 22-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենքից մարդ է ընկել։
Մեկնած օպերատիվ խումբը, որը բակում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի, պարզել է, որ վերջինս ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով շենքի 8-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից:
Այս մասին Tert.am–ին հայտնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 25-ամյա Ա. Ք.-ն է:










