Իսպանայի ափերի մոտ փնտրում են աֆրիկացի 90 ներգաղթյալների տեղափոխող լաստանավերը

18:12 • 15.06.17

Իսպանական Ալբորան կղզու ափերի մոտ փնտրում են աֆրիկացի 90 ներգաղթյալների տեղափոխող լաստանավերը, այս մասին հայտնում է Europa Press-ը։

Մարոկկոյից շարժված ներգաղթյալներին տեղափոխել է երկու լաստանավ, նրանցից մեկում եղել է 33 մարդ, մյուսում՝ 57։

Ծովում կորած լաստանավերի որոնման գործողությանը մասնակցում է նաև Sasemar 101 ինքնաթիռը, Guardarmar Polimnia փրկարարական նավակը և Helimer 219 ուղղաթիռը։

Հայտնի է, որ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 70 000 ներգաղթյալներ տարբեր երկրներից։