Թմրամոլությունը մեծ խնդիր է Թուրքիայի համար. թուրք փոխվարչապետ

14:02 • 15.06.17

Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ թմրամոլությունը մեծ խնդիր է ժամանակակից Թուրքիայի համար և որ երկիրը վճռական է տրամադրված խնդրի ամբողջական լուծման հարցում։

Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը, Թուրքիայում հաշվառված է շուրջ 500.000 դեռահաս, որոնք կախվածություն ունեն թմրանյութերից։ Նրանց զգալի հատվածը գտնվում է Ստամբուլում։

Թուրքիայում տարածված «բանզայ» տեսակի թմրամիջոցի օգտագործումից ամեն տարի մահանում է մոտ 400 մարդ։

15-24 տարեկան թմրամոլները Թուրքիայում կազմում են բնակչության 2,9 տոկոսը, 25-44 տարեկանները՝ 2.8 տոկոսը, 44-65 տարեկան թմրամոլները՝ երկրի բնակչության 2.3 տոկոսը։