WikiLeaks-ը բացահայտել է կիբերլրտեսման շուրջ ԱՄՆ ԿՀՎ-ի հերթական փաստաթղթերը
WikiLeaks-ը բացահայտել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի հերթական մասը։
Կիբերլրտեսության միջոցների շուրջ փաստաթղթերի նախորդ Pandemic կոչվող փաթեթը հրապարակվել էր ամսվա սկզբին, իսկ հերթական փաթեթը նկարագրում է այն նախագիծը, որը ԿՀՎ-ն սահմանում է որպես «Բալենու ծաղկում» (Cherry Blossom):
Նոր նախագիծը հնարավորություն է տալիս հսկել Wi-Fi սարքին միացած օգտատերերի համացանցային ակտիվությունը: Վարակված սարքը կարող է վտանգավոր կոնտենտը ներմուծել տվյալների ընդհանուր բազա, որից հետո առկա խոցելիությունը կիրառել օգտատերերի համակարգիչների հավելվածներում:










