Թբիլիսյան խճուղում «ՎԱԶ-2121»-ը 20-ամյա քաղաքացու է վրաերթի ենթարկել, այնուհետ բախվել 62 համարի երթուղայինին
Հունիսի 16-ին, ժամը 11:14-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել 1997 թ. ծնված Է. Մ.-ին, այնուհետև բախվել «թիվ 62» երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2112 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):
Փրկարարները Է. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:










