Եգիպտոսի նախագահն առաջարկել է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ

04:53 • 16.06.17

Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթթահ ալ Սիսին Պարսից Ծոցի պետությունների ղեկավարներին կոչ է արել Քաթարի հանդեպ կիրառվող էմբարգոն տարածել նաև Թուրքիայի վրա:


Սիսին իր առաջարկը պատճառաբանել է նրանով, որ Թուրքիան ակնհայտորեն աջակցում է Քաթարին, մինչդեռ տասնյակից ավելի երկրներ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խզել են հարաբերությունները Դոհայի հետ:

Եգիպտոսի նախագահը հավելել է, որ «Թուրքիան ևս Քաթարի նման սատարում է ահաբեկչական խմբավորումներին»: