Մահացել է միավորված Գերմանիայի առաջին կանցլերը
Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը մահացել է կյանքի 88-րդ տարում Լյուդվիգսհաֆեն-ամ-Ռայն քաղաքի իր տանը:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով գերմանական աղբյուրին: Մահվան պատճառը դեռևս չի նշվում:
Գերմանական կառավարության ղեկավարի պաշտոնը Կոլն զբաղեցրել է 1982-1998 թվականներին: Այդ պաշտոնում նրա կարևորագույն ձեռքբերումներից մեկը Գերմանիայի միավորումն է եղել: 1991-ին նա ընտրվել է միավորված երկրի առաջին կանցլերի պաշտոնում:
Այնուամենայնիվ նրա կարիերայի ավարտն ուղեկցվել է կոռուպցիոն սկանդալով` կապված «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անօրինական ֆինանսավորման հետ:










