Յուրաքանչյուր 5-րդ ռուսաստանցի այս ամառ հանգստի չի մեկնի. հարցում
Այս տարի ռուսաստանցիների 20 տոկոսը հրաժարվել է ամառային հանգստից: Այդ մասին վկայում են «Լևադա-կենտրոն» հետազոտական կազմակերպության հարցման արդյունքները, գրում է «Интерфакс» գործակալությունը:
Հարցման տվյալներով՝ ռուսաստանցիների 21 տոկոսը հանգստանալու է տանը՝ զբաղվելով իր գործերով, 20 տոկոսը՝ ամառանոցում:
Ռուսաստանցիների 8 տոկոսն ամառը կանցկացնի մեկ այլ քաղաքում, ևս 8 տոկոսը՝ Սև ծովում: Հարցման մասնակիցների 4 տոկոսը պատմել է, որ ցանկանում է արտասահման մեկնել կամ Ղրիմ:
Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 19 տոկոսը դեռ որոշում չի կայացրել ամառվա հանգստի վերաբերյալ:










