Իսպանացի մարզչին հեռացրել են նրա թիմի 25:0 հաշվով տարած հաղթանակից հետո

04:16 • 16.06.17

Իսպանիայում մինչև 11 տարեկանների կատեգորիայում հանդես եկող «Սերանոս» ֆուտբոլային թիմի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել իրենց գլխավոր մարզչին «Բենիկալապի» նկատմամբ ջախջախիչ 25:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո:

«Մենք պետք է խաղացողների մեջ հարգանք սերմանենք հակառակորդի նկատմամբ: Այս արդյունքից հետո մենք որոշել ենք, որ մարզիչը պետք է հեռանա», - Корреспондент-ի փոխանցմամբ` ասել է ակումբի ղեկավարության անդամ Պաբլո Ալկաիդը:

Միևնույն ժամանակ մարզչի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը չի ստիպել խաղացողներին հնարավորինս շատ գոլ խփել: