ԱՄՆ Պետքարտուղարությունը պարզաբանել է Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցների դեմ մեղադրանքները

01:51 • 16.06.17

Թուրքական անվտանգության ծառայության տասներկու աշխատակիցների դեմ առաջադրված մեղադրանքները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն բացարձակապես անհանդուրժող է բոլոր նրանց հանդեպ, ովքեր ահաբեկում ու բռնություն են կիրառում, որպեսզի ճնշեն խոսքի ազատությունը։


Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոերտը՝ նշելով, որ Պետքարտուղարությունը կորոշի հավելյալ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։


Հիշեցնենք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է այն մարդկանց անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։