Թրամփը պատրաստվում է խստացնել ամերիկացիների համար Կուբա մեկնելու կանոնները

01:16 • 16.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է խստացնել ամերիկացիների համար Կուբա մեկնելու կանոնները, ինչպես նաև սահմանափակել ամերիկյան ընկերությունների համագործակցությունը կուբայական ընկերությունների հետ:

 

Ինչպես հայտնում է USA Today-ը, իր նման որոշման մասին Թրամփը մտադիր է հայտնել հունիսի 16-ին Ֆլորիդա նահանգում ելույթի ընթացքում, ինչը նահանջ կնշանակի Կուբայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման գործընթացում, որը նախաձեռնել էր նախորդ նախագահ Բարաք Օբաման։