Ավստրալիայում ոստիկանությունը շրջափակել է տունը, որտեղ զինված տղամարդը փակվել է 4 երեխաների հետ

14:52 • 16.06.17

Ավստրալական Մելբուրն քաղաքում ոստիկանությունը շրջափակել է տունը, որտեղ զինված տղամարդը փակվել է 4 երեխաների հետ, այս մասին հայտնում է lenta.ru-ն:


Դեպքը տեղի է ունեցել Մելբուրնի արվարձաններից մեկում. 26-ամյա բնակիչը փախուստի է դիմել ոստիկաններից, որոնք փորձել են ձերբակալել նրան տարվող հետաքննություններից մեկի շրջանակում:


26-ամյա տղամարդը, փախչելով ոստիկանությունից, փակվել է մի տան մեջ, որտեղ գտնվել են մի կին և չորս երեխա: 


Ընդ որում՝ կինը հայտարարել է, որ իրենք պատանդ չեն և տանն են մնում կամավոր կերպով ու չեն պատրաստվում դուրս գալ:


Ոստիկանները շրջափակել են տունն ու հարակից փողոցները: