Սաուդյան Արաբիան թույլ չի տվել Թուրքիային ռազմաբազա տեղակայել իր տարածքում

05:53 • 18.06.17

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց երկիրը թուրքական ռազմաբազայի կարիքը չունի, որի նմանն արդեն գործում է Քաթարում: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է սաուդական կառավարական կայքի հաղորդագրության մեջ:

«Սաուդյան Արաբիա թագավորությունը չի կարող թույլ տալ Թուրքիային ռազմաբազա կառուցել իր տարածքում», - ընդգծել է երկրի իշխանությունների պաշտոնական աղբյուրը:

Նրա խոսքով` իրենք թուրքական զինուժի կարիքը չունեն, իսկ սաուդական բանակը հիանալի վիճակում է գտնվում և կարող է պայքարել ահաբեկչության դեմ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ առաջարկել էր թագավորությունում ռազմաբազա կառուցել:

Թուրք արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիա էր մեկնել, որտեղ բանակցություններ է վարել թագավորության իշխանությունների հետ: