Երևանում բախվել են ВАЗ 21101-ն ու ВАЗ 2121-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Բագրատունյաց 43 շենքի դիմաց բախվել են Երևանի Եղիշե Թադևոսյան նրբանցքի բնակիչ՝ 52-ամյա Արթուր Ղարիբյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ՊՆ 0021 Մ համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Էդուարդ Մկրտչյանի վարած ВАЗ 21101 մակնիշի 35 AR 715 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով Նիվան, որը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, գլխիվայր շրջվել է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։











