Ավտովթար Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին, տուժածի վիճակը ծանր է

09:13 • 17.06.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 17-ին՝ ժամը 03:06-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 34 CV 657 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1967 թ. ծնված Լ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Հ.-ը հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: