Վիետնամում նորածին եղբոր հետ միայնակ մնացած տղան հրաժարվել է լքել փոքրիկին (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որի հերոսը 6-ամյա վիետնամցի փոքրիկն է, որին նորածին եղբոր հետ լքել է մայրը:
Հուզիչ տեսանյութը, որում տղան հրաժարվում է լքել 2 ամսական եղբորը, նկարահանվել է Հանոյում:
Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես են անցորդները հավաքվել ծածկոցով փաթաթված ու կարմիր արկղի մեջ դրված երեխայի ու նրա կողքին հեծկլտացող եղբոր շուրջ:
Տղայի խոսքով՝ մայրն իրեն ու եղբորն առավոտ շուտ մոտոցիկլետով այդ վայր է բերել, իջեցրել ու ասել, որ գնում է վառելիք լցնելու: Սակայն կինն այդպես էլ չի վերադարձել՝ փոքրիկներին մատնելով անորոշության:
Այժմ ոստիկանությունը փորձում է գտնել երեխաներին լքած կնոջը:












