Google-ը կարող է ավելի քան 1 մլրդ եվրոյով տուգանվել Եվրոպական միության կողմից

03:29 • 17.06.17

Google ընկերությունը կարող է ավելի քան 1 մլրդ եվրոյով տուգանվել Եվրոպական միության կողմից ՝ շուկայում իր գերակա դիրքը չարաշահելու համար, հայտնում է The Guardian-ը:

Մոտակա շաբաթներին ԵՄ-ն կարող է ընկերությանը մեղադրել այն բանում, որ օգտագործում է օնլայն որոնման դաշտում իր մենաշնորհը՝ սեփական Google Shopping ծառայության օգտին։

Աղբյուրի խոսքով՝ տուգանքի չափը կարող է գերազանցել 1 մլրդ եվրոն, սակայն եվրահանձնաժողովն ու Google–ը հրաժարվել են մեկնաբանել նման լուրերը: