Գյումրիում բանջարեղենի խանութ է ամբողջությամբ այրվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 17-ին՝ ժամը 01:43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի թիվ 76/4 հասցեում գտնվող խանութում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:38-ին, մարվել՝ 03:38-ին:
Բանջարեղենի խանութն ամբողջությամբ այրվել է (մոտ 40 քմ):










