Պակիստանցուն ձերբակալել են առյուծի հետ փողոցով երթևեկելու համար (տեսանյութ)

15:30 • 17.06.17

Պակիստանցի իրավապահները ձերբակալել են Կարաչիի մի բնակչի, որը մեքենային հետևի մասում նստեցրել է իր առյուծին ու դրա հետ սկսել շրջել քաղաքի փողոցներով:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ապշած ականատեսները շտապել են տեսանկարահանել արտասովոր տեսարանը, ինչից հետո ֆիքսված կադրերը հայտնվել են համացանցում ու գրավել իրավապահների ուշադրությունը:

Հետագայում պարզվել է, որ գիշատչի տերը Սաքլայն Ջավեդն է, որը զբաղվում է էկզոտիկ կենդանիների առքուվաճառքով: Տղամարդը պատմել է, որ առյուծին տանում էր անասնաբույժի մոտ:

Հայտնի է, որ ուշագրավ տեսանյութը միայն Facebook-ում դիտվել է ավելի քան 1 մլն անգամ: